Վերջին ամիսներին Ուկրաինայում ընթացող խաղաղ բանակցությունների ժամանակ ուկրաինացի պաշտոնյաները հնարավոր են համարել, որ Դոնբասի այն հատվածը, որի համար Ռուսաստանը դեռևս պատերազմում է, կարող է անվանվել «Դոննիլենդ» (Donnieland), հայտնում է New York Times-ը։

Ինչպես ընդգծում է հրատարակությունը, այս առաջարկն արտացոլում է գլոբալ իրականությունը, որտեղ կառավարությունները փորձում են շոյել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնասիրությունը՝ ամերիկյան ուժն իրենց կողմը գրավելու համար։

«Երբ 2018 թվականին Լեհաստանը ձգտում էր ԱՄՆ ռազմակայանի տեղակայմանը, նա այդ գաղափարն առաջարկեց որպես «Ֆորտ Թրամփ»։ Երբ անցյալ տարի Հայաստանն ու Ադրբեջանը Սպիտակ տանը ստորագրեցին խաղաղության համաձայնագիրը, նրանք ստեղծված տրանսպորտային հաղորդակցությունն անվանեցին «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP)։

Սակայն նախագահ Թրամփի անունը որպես աշխարհաքաղաքական շփման կետ օգտագործելու ամենաանհավանական դեպքը կարող է լինել հենց սա, որը մինչ այժմ դուրս էր մնացել հանրության տեսադաշտից»,- գրում է New York Times-ը։