Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայչյունասը հայտարարել է, որ դիզելային վառելիքի ակցիզային հարկի նվազեցումն արդեն իսկ զգալի արդյունք է տվել: Դրա մասին նա ասել է LRT-ի եթերում:
Ըստ նրա՝ այդ միջոցառումն օգնել է նվազեցնել դիզելային վառելիքի այսպես կոչված «հոգեբանական» գինը, որը կազմում էր մեկ լիտրի դիմաց մոտ երկու եվրո: Միաժամանակ, նախարարը նշել է, որ ճգնաժամը դեռ չի ավարտվել, և անհրաժեշտ է երկարաժամկետ կայունություն:
Լիտվայի խորհրդարանը ապրիլի 14-ին հավանություն էր տվել ակցիզի ժամանակավոր նվազեցմանը՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով վառելիքի գների աճի ֆոնին: Վայչյունասն ընդգծել է, որ նման միջոցառումների ազդեցությունն ի հայտ է գալիս աստիճանաբար:
Նման պայմաններում ԵՄ երկրները շարունակում են իրականացնել աջակցության միջոցառումներ. ավելի վաղ Հունաստանը հայտարարել էր 500 միլիոն եվրոյի օգնության փաթեթի մասին, իսկ Եվրահանձնաժողովը ներկայացրել էր էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի համաեվրոպական քայլերը:




























