Գլենդելի հայկական «Շամլյան» դպրոցը հայտարարել է, որ երկրորդ դասարանի աշակերտուհի Լիանա Իսագոլյանը դարձել է էջանիշների մանկական ամենամյա 32-րդ մրցույթի հաղթողներից մեկը, տեղեկացնում է «Asbarez»-ը: Լիանան եւ դպրոցի եւս հինգ սաներ, հաղթելով մրցույթի տեղական փուլում, մասնակցել են նաեւ Լոս Անջելեսի շրջանային փուլին:
Շնորհավորական նամակում Լոս Անջելեսի օկրուգի տեսուչների խորհրդի անդամ Մայքլ Անտոնովիչը դրվատանքի խոսքեր է ուղղել Լիանային` իր էջանիշի դիզայնի եւ ցուցաբերած ստեղծագործական մոտեցման համար, որում զգացվում է սերը դեպի գիրքը, ընթերցանությունը:



























