Ապրիլի 23-ին անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Սամարային և Նովոկույբիշևսկին։ Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները և ռուսական տելեգրամյան ալիքները։

Ըստ աղբյուրների՝ Նովոկույբիշևսկում արդյունաբերական ձեռնարկությունների ուղղությամբ հասցված հարվածների հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ։ Սամարայում վնասվել են բազմաբնակարան շենքի տանիքն ու վերին երկու հարկերը։ Հաղորդվում է նաև վնասված բնակարանների և ավտոմեքենաների մասին։

Սամարայի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտարարել է, որ անօդաչուի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա։ Նրա խոսքով՝ կան տուժածներ և հոսպիտալացված մեկ մարդ։