Լեհ բռնցքամարտիկ Պետր Վիլշեւսկին (30 հաղթանակ, 2 պարտություն) մարտի 31-ին գերմանական Կիլում կմենամարտի Արթուր Աբրահամի (33 հաղթանակ, 3 պարտություն) հետ սուպերմիջինքաշային կարգի WBO վարկածով Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները հայտարարել է, որ լեհ բռնցքամարտիկն ավելի ուժեղ է, քան արգենտինացի Պաբլո Ֆարիասը, որին Աբրահամը հաղթեց հունվարին:
«Վիլշեւսկին լավ բռնցքամարտիկ է: Անցած տարի նա նվաճեց եվրոպական չեմպիոնական տիտղոսը: Վստահ եմ, որ երկրպագուները Կիլում ականատես կլինեն լավ մենամարտի: Վիլշեւսկին զգալիորեն գերազանցում է Պաբլոյին տեխնիկայով եւ մարտավարությամբ».
Արթուր Աբրահամը հայտարարել է, որ արդեն սկսել է մարզումները եւ առաջնային նպատակը Վիլշեւսկիին հաղթելն է, այնուհետեւ աշխարհի չեմպիոնական գոտին նվաճելը, հաղորդում է Boxingscene-ը:



























