Եվրահանձնաժողովը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի մասնակցության պատճառով Վենետիկի բիենալեի 2 միլիոն եվրոյի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թոմա Ռենյեն։

«Կարող եմ հաստատել, որ Եվրահանձնաժողովը նամակներ է հղել Իտալիայի կառավարությանը և բիենալեի կազմակերպիչներին՝ 2 միլիոն եվրոյի դրամաշնորհի տրամադրումը դադարեցնելու որոշման մասին։ Մենք քաղաքականապես դատապարտում ենք ռուսական տաղավարը բացելու որոշումը և Իտալիայի կառավարությանը կոչ ենք անում զբաղվել այս հարցով»,- նշել է նա։