Քիչ առաջ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին իրենց փաստաթղթերի փաթեթը: Կուսակցության ներկայացուցիչ Արտյոմ Աբրոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատգամավորի թեկնածուների իրենց ցուցակը 80–ից ավելի անձից է բաղկացած, վարչապետի թեկնածուն` Լևոն Շիրինյանն է:

Հարցին՝ ընդդիմադիր ուժերից որևէ մեկը հետ պատրաստվո՞ւմ են համագործակցել, Աբրոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ընդդիմադիր ասելով ինչ նկատի ունեք, մենք, օրինակ, այսօր, Ազգային ժողովում ընդդիմադիր ուժ չենք տեսնում։ մեզ համար իրենք ռևանշիստներ են»։

Այսպիսով իրենց փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած ուժերի թիվը հասավ 11–ի։

Նշենք, որ այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի գրանցման համար փաստաթղթերի՝ ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը:

Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 11 քաղաքական ուեր.

Դրանք են՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,

ԲՀԿ-ն,

Հայաստանի շնորհապետական կուսակցությունը,

«Բոլորին դեմ եմ»  ժողովրդավարական կուսակցություն,

«Ուժեղ Հայաստան» դաշինք,

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,

«Միասնության թևեր»,

Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը,

«Հայաստան» դաշինքը,

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը։

Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:

Նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն: