Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Խոստացվել է, կատարվել է, իրականացվել է։

Ուկրաինայում արդար և տևական խաղաղության հասնելու ԵՄ ռազմավարությունը հիմնված է երկու սյուների վրա՝ Ուկրաինայի հզորացում և Ռուսաստանի նկատմամբ ճնշումների ուժեղացում։

Այսօր մենք առաջընթաց ենք գրանցել երկու ուղղություններով՝

  • Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրում՝ ապահովելով ֆինանսական և ռազմական աջակցություն 2026-2027 թվականների համար:

  • Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունում, ինչը նվազեցնում է պատերազմ վարելու նրա կարողությունը: Ուկրաինային տրամադրվող աջակցության հարցում՝ Եվրոպան հաստատակամ է, միասնական և անսասան»,- նշել է Կոշտան: