Լոնդոնի «Չելսիի» նիգերիացի կիսապաշտպան Ջոն Օբի Միքելը դժգոհ է հիմնական կազմում չհայտնվելու փաստից եւ ցանկանում է փոխել ակումբը, հաղորդում է MTNFootball.com-ը:
«Միքելը հստակ որոշել է լքել «Չելսին», իսկ «Անժին» արդեն որոշակի ակտիվություն է ցուցաբերում», - հայտարարել է ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրը:
Ֆուտբոլիստի գործակալ Ջոն Օլա Շիթը հայտարարել է, որ ակումբը դեռ չի պատրաստվում հրաժեշտ տալ Օբի Միքելին:
Միքելի տեղափոխությունն «Անժի» հավանական է նաեւ այն պատճառով, որ Մախաչկալայի ակումբը գլխավորած «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը լավ ծանոթ է նիգերիացի ֆուտբոլիստի խաղին:



























