Սինգապուրը կտրուկ ավելացրել է նավթամթերքների ներմուծումը Ռուսաստանից Մերձավոր Արեւելքում խափանումների պատճառով: Այս մասին տեղեկացրել է Financial Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ ապրիլին ռուսական նավթի մատակարարումները կրկնապատկվել են 2025թ․ միջին ցուցանիշի համեմատ։ Այս աճը պայմանավորված է Իրանի հակամարտության հետեւանքներով եւ Հորմուզի նեղուցով նավագնացության սահմանափակումներով։

Միեւնույն ժամանակ, Պարսից ծոցի երկրներից մատակարարումները մարտ եւ ապրիլ ամիսներին նվազել են մինչեւ օրական 336 հազար բարել՝ տարվա սկզբի 522 հազարի համեմատ։ Ի տարբերություն դրա՝ Ռուսաստանից ներմուծումը աճել է մինչեւ օրական 585 հազար բարել, եւ ապրիլ ամսվա ցուցանիշները կարող են ամենաբարձրը լինել 2016 թվականից ի վեր։