Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Աթլետիկ» - «Լոկոմոտիվ» պաստախան խաղից առաջ Իսպանիայի Բիլբաո քաղաքում մոսկովյան ակումբի երկրպագուները հարձակման են ենթարկվել տեղի ազգայնականների կողմից:

Միջադեպը տեղի է ունեցել Բիլբաոյի բարերից մեկում: Ագրեսիվ տրամադրված բասկ երիտասարդները մոսկվացի ֆուտբոլասերների վրա աթոռներ ու շշեր են նետել:

«Լոկոմոտիվի» երկրպագուներից մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է AS-ը: