Հարավային Կորեան մայիս ամսվա համար ապահովել է 74.62 միլիոն բարել հում նավթ, որը կազմում է անցյալ տարի երկրի միջին ամսական ներմուծման ծավալի մոտ 87 տոկոսը: Կառավարությունը հայտնել է այս մասին՝ քայլը որակելով որպես ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտության պայմաններում՝ Իսրայելի մասնակցությամբ, էներգամատակարարումը կայունացնելու ցանկություն։

Նախագահ Լի Չժե Մյոնի աշխատակազմի ղեկավար Կան Հուն Սիկի խոսքով՝ երկիրը նաեւ նվազեցրել է իր կախվածությունը Մերձավոր Արեւելքից նավթի մատակարարումներից՝դրա բաժինը 69 տոկոսից նվազել է 56 տոկոսի:

Հարավային Կորեայի իշխանությունները նշել են, որ մատակարարման դիվերսիֆիկացիան դիտվում է որպես ռիսկերի նվազման միջոց՝ համաշխարհային էներգետիկ շուկաներում բարձր անկայունության պայմաններում: