Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) կանխատեսում է Էլ-Նինյո կլիմայական երեւույթի հնարավոր վերադարձը 2026թ. երկրորդ կեսին: Այս մասին նշվել է կազմակերպության հայտարարության մեջ:

Փոձագետների գնահատմամբ՝ երեւույթի ձեւավորման նշաններ արդեն նկատվում են՝ Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում ծովի մակերեւույթի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ: Սա կարող է հանգեցնել եղանակի եւ կլիմայական օրինաչափությունների փոփոխությունների ամբողջ աշխարհում:

Կանխատեսման համաձայն՝ Էլ-Նինյոն կարող է զարգանալ 2026թ․ մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում, սակայն դրա ուժգնությունը մնում է անորոշ:

Էլ-Նինյոն բնական երեւույթ է, որը կապված է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական եւ արեւելյան մասերի մակերեւութային ջրերի տաքացման հետ: Դրա հակառակ փուլը՝ Լա-Նինյան, բնութագրվում է ջրերի սառեցմամբ: Երկու գործընթացներն էլ ազդում են գլոբալ եղանակային համակարգերի վրա՝ առաջացնելով երաշտներ, ջրհեղեղներ եւ տեղումների կտրուկ փոփոխություններ աշխարհի տարբեր շրջաններում: