Յուտլանդիայի հյուսիս-արեւելքում գտնվող Հիմերլանդ թերակղզու բնակիչը հայտնաբերել է վիկինգների դարաշրջանի ոսկե ապարանջաններ, հաղորդել է Danmarks Radio-ն։

Սկզբում տղամարդը գտել է երկու զարդ եւ նվիրաբերել դրանք թանգարանին։ Այնուհետեւ հնագետներն ուսումնասիրել են տարածքը եւ հայտնաբերել եւս մեկ ապարանջան։

Հյուսիսային Յուտլանդիայի թանգարանների մշակութային ժառանգության բաժնի ղեկավար Թորբեն Սարաուի խոսքով՝ գտածոն եզակի է. երեք ամբողջությամբ պահպանված ոսկե ապարանջանները չափազանց հազվագյուտ են։

Զարդերը կուղարկվեն Դանիայի ազգային թանգարան՝ գնահատման համար, եւ նախատեսվում է, որ դրանք կցուցադրվեն Օլբորգի պատմական թանգարանում 2026թ․։