Թուրքիայի Անթալիա քաղաքի Քոնյաալթը շրջանում մի անձնավորություն բենզալցակայանի աշխատակցին զենքի սպառնալիքով ստիպել է լիցքավորել մեքենան։
Ահազանգի հիման վրա դեպքի վայր են հասել ոստիկանության աշխատակիցները՝ շրջանի ոստիկանապետ Ուղուր Գյոքչանի գլխավորությամբ։ Ոստիկանապետը փորձել է համոզել հանցագործին, որպեսզի վերջինս ցած դնի զենքը։ Սակայն ծագած ձեռնամարտի ընթացքում հանցագործը կրակել է ոստիկանապետի վրա։
Դեպքի վայրում տեսագրվել է ոստիկանապետի սպանության պահը։




























