ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ երեկոյան լրագրողներին հայտնել է, որ ցանկացել է, որպեսզի Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքը շարունակվեր այն բանից հետո, երբ ինքը տարհանվել էր այն հյուրանոցից, որտեղ անցկացվում էր միջոցառումը և որտեղ կրակոցներ էին հնչել, հայտնում է CBS News-ը:
Թրամփն ասել է, որ ինքը «շատ հեռու» է եղել, երբ հնչել են կրակոցները, և որ կասկածյալը «մոտ չի եկել դահլիճի դռները կոտրելու համար»: Հարցին, թե արդյոք նա անհանգստացած է իր կյանքին սպառնացող վտանգներով, Թրամփը պատասխանել է. «Սա վտանգավոր մասնագիտություն է»:
ԱՄՆ նախագահը հրապարակել է կասկածյալի լուսանկարները և միջադեպի տեսահսկման խցիկների տեսագրության մի հատված՝ «ցուցադրելով այդ սրիկայի դաժանությունը, որը հարձակվել է Սահմանադրության վրա, ինչպես նաև ցույց տալով, թե որքան արագ են գործել Գաղտնի ծառայությունը և իրավապահ մարմինները»:
Տարհանումը տեղի է ունեցել արևելյան ժամանակով երեկոյան մոտ 20:30-ին այն բանից հետո, երբ կրակոցների ձայները ստիպել են ներկաներին փախչել և թաքնվել սեղանների տակ:
Թրամփին և առաջին տիկին Մելանյա Թրամփին Գաղտնի ծառայության գործակալները հեռացրել են բեմից:





























