Ապրիլի 1-ից Գերմանիայում այն կանոնի ներդրումից հետո, ըստ որի բենզալցակայանները կարելի է գները բարձրացնել միայն օրական մեկ անգամ՝ 12:00-ին, բենզինը ոչ թե էժանացել է, այլ, հակառակը, թանկացել է։ Նման եզրակացության են եկել Մանհայմի Եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնի և Դյուսելդորֆի մրցակցային տնտեսագիտության ինստիտուտի հետազոտողները, գրում է Bild-ը։

Հետազոտության տվյալներով՝ միջոցառման ներդրումից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում բենզինի մարժան մեկ լիտրի դիմաց միջինում աճել է 6 ցենտով՝ դրան նախորդող երկու շաբաթվա համեմատ։ Հետազոտության հեղինակ Լեոնա Յունգը հայտարարել է, որ միջոցառումների փաթեթը «դեռևս չի հանգեցրել գների մակարդակի նվազման»։

Ինչպես նշում են հետազոտողները, գներն այժմ համակարգված կերպով աճում են կեսօրից մինչև երեկո։ Գերմանական dpa գործակալության տվյալներով՝ նոր կանոնի ներդրումից հետո լիցքավորման լավագույն ժամանակը տեղափոխվել է ավելի ուշ ժամի՝ 12:00-ից քիչ առաջ, մինչդեռ նախկինում ավելի շահավետ էր լիցքավորել երեկոյան։

Մայիսի 1-ից Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են մինչև հունիսի վերջ ժամանակավորապես նվազեցնել բենզինի և դիզելային վառելիքի հարկը մեկ լիտրի դիմաց մոտ 17 ցենտով՝ գների աճը մասամբ փոխհատուցելու համար։