Դերասան Դենիել ֆոն Բերգենը փորձել է ինքնասպան լինել` կրակելով իր քունքին: Associated Press-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, սակայն այդ մասին միայն այժմ է հայտնի դարձել: Դեպքը տեղի է ունեցել 61-ամյա դերասանի տանը, որ գտնվում է Օհայո նահանգի Մոնթգոմերի քաղաքում: Կրակելով իր քունքին` դերասանը ուժ է գտել ոստիկանություն զանգելու համար:
Քաղաքային ոստիկանության ղեկավար Դոն Սիմփսոնի խոսքով, ֆոն Բերգենը հայտնել է, թե դեպրեսիայի մեջ է եղել, քանի որ այդ օրը պետք է անդամահատեին իր մատները շաքարխտային բարդացման պատճառով: Դերասանի առողջական վիճակի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Դենիել ֆոն Բերգենը հայտնի է մի շարք ֆիլմերից, ինչպես «Հիմնական բնազդ», «Կոտրված նետ», «Ունիվերսալ զինվորը», նաեւ «Ֆակուլտետը» ֆիլմերը:




























