Սոմալիի իշխանությունները պատրաստ են հավանություն տալ իրենց տարածքում «Ալ Կաիդային»  օդային հարվածներ հասցնելուն: Այս մասին փետրվարի 23-ին Լոնդոնում հայտարարել է Սոմալիի Անցումային դաշնային կառավարության վարչապետ Աբդիվելի Մուհամեդ Ալին` պայմանով, որ խաղաղ բնակիչներին անվտանգության երաշխիք տրամադրվի:

«Ալ Կաիդայի» գործունեության խնդիրը Սոմալիում ոչ միայն Սոմալիի խնդիրն է, դա գլոբալ մարտահրավեր է, եւ պայքարի միջոցներն էլ պետք է հիմնված լինեն գլոբալ ջանքերի վրա», - Սոմալիի վարչապետի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: