Հարձակման է ենթարկվել Եգիպտոսի նախագահի թեկնածուներից մեկը` Աբդել Մոնեիմ Աբդուլ Ֆաթուհը:
Հարձակումը տեղի է ունեցել Կահիրեում: Ըստ Reuters-ի տեղեկության` Ֆաթուհի մեքենան կանգնեցրել են դիմակներով եւ ինքնաձիգներով զինված երեք տղամարդ: Նրանք մի քանի անգամ հարվածել են քաղաքական գործչի գլխին, որից հետո փախել են նրա մեքենայով: Տուժածը հիվանդանոց է տեղափոխվել եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Քաղաքական գործիչն ուղեղի ցնցում է ստացել, տուժել է նաեւ նրա վարորդը:
Նախկինում «Մահմեդական եղբայրներ» կուսակցության անդամ եղած 60-ամյա Ֆաթուհը համարվում է Եգիպտոսի նախագահի հիմնական թեկնածուն: Ընտրությունները նախատեսված են 2012 թվականի հունիսին, իսկ թեկնածուների պաշտոնական գրանցումը սկսվելու է մարտի 10-ից, գրում է Lenta.ru-ն:




























