Այսօր` փետրվարի 24-ին, Թունիսում տեղի կունենա այսպես կոչված «Սիրիայի ընկերների» հանդիպումը, որին կմասնակցեն մի քանի տասնյակ երկրների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ ընդդիմադիր Ազգային խորհուրդը:
Մոսկվան եւ Պեկինը հրաժարվել են մասնակցությունից, Սիրիայի հարցով նրանց դիրքորոշումը մեծապես տարբերվում է նրանից, որին հակված է «ընկերների» մեծամասնությունը:
Հանդիպման վայրը խորհրդանշական է` Թունիսը, որտեղից սկսվել են արաբական հուզումները: Հրավիրվել են շուրջ 70 երկիր: Սիրիական իշխանությունների ներկայացուցիչներին չեն հրավիրել, դրա փոխարեն հավաքել են նրանց կատաղի հակառակորդներին Եվրոպայի բոլոր երկրներից:
Արտաքին ընդդիմությունը բանակցությունների հնարավորությունը նույնիսկ չի վերանայում: Սկզբում այն առաջարկում էր բուֆերային գոտիներ ստեղծել Սիրիայի սահմանի մոտ, այնուհետեւ պնդում էր փակել երկրի օդային տարածքը, իսկ այժմ էլ ցանկանում է հումանիտար միջանցքներ բացել, որտեղ արգելված կլինի սիրիական զինվորականների մուտքը: Ըստ մտահղացման` նրանք պետք է երեքը լինեն. Թուրքիայից Իդլիբ քաղաք, Լիբիայից Հոմս եւ Հորդանանից Դերայա: Երթուղին տարօրինակ կերպով համընկնում է Սիրիային անօրինական զենք մատակարարող հիմնական ճանապարհների հետ, հայտնում է vesti.ru-ն:
Դեռեւս մինչեւ նիստն սկսելը, առանց մնացած մասնակիցների իմացության մի քանի երկրներ համաձայնեցրել են փաստաթղթի տեքստը, որը պետք է ընդունվի ըստ նրա արդյունքների:




























