Սոցիոլոգիական վերջին հարցումների տվյալներով` ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին հաղթում է երկրի գործող նախագահ Բարաք Օբամային:
Փետրվարի 16-19 -ին Գելափի ինստիտուտի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ Օբամայի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 46%-ը, իսկ Ռոմնիի օգտին` 50%-ը, եթե վերջինս դառնա հանրապետականների թեկնածուն: Եթե հանրապետականների թեկնածուն Ռիք Սանթորումը դառնա, ապա Օբաման նրա հետ հավասար հնարավորություններ կունենա:
Հետազոտության արդյունքներով` նրանք երկուսն էլ 49% են հավաքել: Պատասխանողներին տրվել է հետեւյալ հարցը`«Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրություններն այսօր լինեին»:
ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան 2012թ. նոյեմբերի 6-ին: Բարաք Օբաման դրանց կմասնակցի որպես դեմոկրատական կուսակցության թեկնածու: Հանրապետականների թեկնածուն պետք է որոշվի ամռանը` կուսակցական համագումարի արդյունքում: Այժմ «փղերին» ներկայացնելու համար համառ պայքար է ընթանում: Ամենաբարձրը Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմիի եւ Փենսիլվանիայի նախկին սենատոր Ռիք Սանթորումի հնարավորություններն են, գրում է dni.ru-ն:




























