ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն, Հայոց ցեղասպանության զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու օրենքը հանդիսանում է ուղղակի միջամտություն դաշնային կառավարության` արտաքին գործերի կարգավորման լիազորություններին, եւ այդպիսով հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքական ուղեգծին եւ դաշնային օրենքին:

Ամերիկայի հայերը կոշտ քննադատության են ենթարկել այդ որոշումը, որը կխոչընդոտի ամերիկյան դատարանի միջոցով ապահովագրությունների վերադարձին` համապատասխան Կալիֆոռնիայի օրենսդրության:

«Այդ որոշումը այլ երկրներին հնարավորություն կտա նահանջել մարդու իրավունքների պաշտպանության գործընթացից»,-հայտարարել է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նրա խոսքով, Թուրքիան իրավունք չունի հարկադրել ամերիկյան կողմին պաշտպանել Հայոց ցեղասպանության հարցում ունեցած թուրքական դիրքորոշումը: