ԱՄՆ-ում իննամյա աղջնակին տանջամահ են արել այն բանի համար, որ նա շոկոլադ է կերել` թեեւ բժիշկներն արգելել էին նրան կոֆեին օգտագործել:
Երբ նրա խորթ մայր Ջեսիկա Մեյ Հարդինն իմացել է արգելքի խախտման մասին, նա որոշել է պատժել խորթ աղջկան` ստիպելով նրան վազել տան բակում:
Աղջկա համար մահացու դարձած վազքն սկսվել է մոտավորապես փետրվարի 17-ի կեսօրին: Տեղական ժամանակով մոտ 18:45-ին խորթ մայրը դիմել է փրկարար ծառայություն, հայտնելով, որ Սավաննայի մոտ «նոպա է» սկսվել, եւ նա ոչ մի բանի չի արձագանքում:
Աղջկան հասցրել են Բիրմինգհեմի մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա կյանքը կարողացել են ձգել մինչեւ հոր գալը:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի աշխատակից Ռոբերտ Հարդինն ստիպված է եղել ութ թռիչք իրականացնել մեռնող դստեր կողքին գտնվելու համար: Նրա հետ համաձայնեցնելով` բժիշկներն անջատել են աղջկան կենդանի պահող սարքերը, եւ շուտով երեխան մահացել է: Դիահերձման տվյալներից փորձագետները եզրակացրել են, որ աղջիկը մահից առաջ տանջվել է ուժեղ ջրազրկումից:
Խորթ մայրը եւ նրա 46-ամյա սկեսուր Ջոյս Հարդին Հարարդը ձերբակալվել են նախորդ չորեքշաբթի: Գրավի դիմաց բանտից ազատվելու համար կանանցից ամեն մեկը պետք է վճարի 500 հազար դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ձերբակալությունից անմիջապես հետո Ջեսիկա Մեյ Հարդինի մոտ, որը գտնվում էր ուշ ծննդաբերության փուլում, ցավեր են սկսվել:
Կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ծնվել է նրա երկրորդ երեխան Ռոբերթ Հարդինից:




























