Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNNturk հեռուստաընկերության եթերում պատմել է 14 տարի առաջ բանտում անցկացրած դժվար օրերի մասին եւ ներկայացրել 2 լուսանկար, որը հրապարակված չի եղել նախկինում։
Նկարներից մեկն արվել է բանտ տեղափոխվելու ժամանակ, մյուսը՝ բանտախցի պատուհանից դուրս նայելու ժամանակ։
Նշենք, որ 1997-ի «պոստմոդեռն» հեղաշրջումից հետո 4-ամսյա կալանքի է ենթարկվում նաեւ Ստամբուլի այն ժամանակվա քաղաքապետ, «Բարօրություն» կուսակցության առաջնորդներից Ռեջեփ Թայեփ Էրդողանը՝ իսլամիստական հայացքների համար: Նրան դատապարտում են այն բանի համար, որ հրապարակայնորեն կարդում է ծայրահեղ իսլամիստական ոգով գրված իր հետեւյալ բանաստեղծությունը. «Մզկիթները մեր զորանոցներն են, մինարեթները մեր սրերն են, գմբեթները մեր սաղավարտներն են, իսկ հավատացյալները մեր զիվորներն են»:




























