2011 թվականին Հայաստանում հանցավորության 7,1% աճ է գրանցվել: Նախորդ տարի գրանցվել է 16572 դեպք` 2010 թվականի 15477-ի դիմաց: Այս մասին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն, այսօր` փետրվարի 24-ին տեղի ունեցած, Հայաստանի գլխավոր դատախազության ընդլայնված նիստում:
Ընդ որում, 67 դեպքով կամ 2%-ով ավելացել է մարդկանց դեմ կատարված հանցագործությունների թիվը (3432 – 3499), որը կազմել է հանցավորության ընդհանուր թվի 21%-ը: Գրանցվել է սպանությունների (41-60), սպանությունների փորձի (27-29), առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու (1353-1359), այդ թվում` ծանր վնաս` (167-170), թրաֆիքինգի (13-16) աճ:
Միաժամանակ նվազել է սեռական անձեռնմխելիության դեմ հանցանքների ցուցանիշը (82-71):
Հայաստանում նախորդ տարի մարդու նկատմամբ հանցանք են գործել 182 անչափահասներ, 679 կանայք, 68 արտասահմանցիներ եւ նախկինում դատապարտված 100 անձինք:




























