«Կաշառքների օր» ՕԵԿ-ում երբեք չի եկել եւ չի էլ գալու: Այդ մասին, այսօր` փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՕԵԿ-ի անդամ Մհեր Շահգելդյանը:
Հիշեցնենք, որոշ ժամանակ առաջ մամուլն անդրադարձել էր ՕԵԿ-ի կողմից Էրէբունի վարչական շրջանում ընտրակաշառքներ բաժանելու մասին լուրերին: Այդ խոսակցությունները կտրականապես հերքեց կուսակցության ղեկավարներից Հեղինե Բիշարյանը. «Ասում ա՝ սո՜ւտ՝ էդքա՞ն էլ սուտ: Նախ էսօր ընտրակաշառքի ժամանակ չէ, երկրորդ էլ՝ բացարձակ իրականությանը չի համապատասխանում»:
Ըստ Մ. Շահգելդյանի, անկախ նրանից, թե ինչպես է վերարտադրվել Հեղինե Բիշարյանի խսսքը, ՕԵԿ-ը միշտ սկզբունքորեն դեմ է եղել կաշառքներին: «Ընտրակաշառքների ժամանակը «Օրինաց երկիր» կուսակցության համար չի եղել, չկա եւ չի լինելու: Դա սկզբունքորեն դեմ է մեր դիրքորոշմանը», - շեշտեց Մ. Շահգելդյանը:




























