Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայաստանում իշխող կուսակցության` ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի երկրի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղր Էդուարդ Շարմազանովը, նշելով, որ սա դասական քաղաքական օրինակ է, երբ կուսակցական ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդը:
Նրա խոսքով, հանրապետականները` ՀՀ նախագահի գլխավորությամբ, վճռական են տրամադրված բարեփոխումներ կուրս իրականացնելու առումով: «Հայաստանի հանրապետական կուսակցությունը կայացած քաղաքական ուժ է, որը երկրի անկախության հիմադիրներից է: Երբ խոսքը վերաբերում է քվոտավորմանը, կցանկանայի նշել, որ ՀՀԿ-ն դա բաց բաժնետիրական ընկերություն չէ:
Քվոտավորման մասին խոսում են նրանք, ովքեր սովոր են դրան: ՀՀԿ-ում չկա եւ չի կարող լինել քվոտավորում, իսկ համամասնական ցուցակում կընդգրկվեն նրանք, ովքեր կհամապատասխանեն կուսակցության բարեփոխումների նախընտրական ծրագրի տրամաբանությանը, հետեւաբար, նրանք, ովքեր կարող են կյանքի կոչել այդ ծրագրերն ինչպես օրենսդիր, այնպես էլ` գործադիր մարմիններում»,-ընդգծեց Շարմազանովը:



























