Ֆուտբոլի Կանադայի հավաքականի գլխավոր մարզիչ Ստիվեն Հարտը հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր փետրվարի 29-ին կարող են մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպմանը, հաղորդում է CBCsports-ը։
Կանադայի հավաքականի գլխավոր մարզիչը որոշ խնդրիներ ունի թիմի կազմի ընտրության հարցում։
«Կազմի հետ կապված խնդիրներ կան, քանի որ որոշ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն։ Բացի այդ, MLS-ի առաջնությունը շուտով կմեկնարկի եւ ֆուտբոլիստները պատրաստվում են նոր մրցաշրջանին»։
Դարպասապահներ. Միլան Բորժան («Սիվասփոր»), Քենի Ստամատոպուլոս (ԱԻԿ)
Պաշտպաններ. Նիկ Լեջերվուդ («Վեհեն»), Մայք Կլուկովսկի («Մանիսասփոր»), Կեւին Մակենա («Քյոլն»), Ադամ Ստրեյտ («Էներգիա»), Նանա Ատակորա (առանց ակումբ), Դավիդ էդգար («Բարնլի»),
Կիսապաշպաններ. Յուլիան դը Գուզման («Տորոնտո»), Պեդրո Պաչեքո («Սանտա Կլարա»), Տուսեն Րիքետս («Տիմաշոարա»), Ջոշ Սիմփսոն («Յանգ Բոյզ»), Աթիբա Հատչինսոն («Էյնթհովեն»), Սամուէլ Պիյետ («Մեց»),
Հարձակվողներ. Յայն Հյում («Պրեստոն Նորֆ Էնդ»), Սիմեոն Ջեքսոն («Նորվիչ Սիթի»), Մարքուս Հէյբեր («Ջոնստոն»):


























