Մերձմոսկովյան շրջանում հացի փռի պայթյունի հետեւանքով տուժածներից եւս մեկը մահացել է: Այդպիսով, զոհվածների թիվը հասել է հինգի: Զոհվածի անունը եւ ազգությունը չի հաղորդվում, բայց տուժածների ցուցակում 8 հայ եւ մեկ տաջիկ կա:
Հիշեցնենք, որ Գորկի-25 ռազմական փակ քաղաքի հացի փռում փետրվարի 19-ին աշխատողների պատճառով գազի բալոնների պայթյուն էր տեղի ունեցել:
Հացի փռի տերը` Ռաֆիկ Մարկարյանը փետրվարի 21-ին ձերբակալվել է:


























