Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անիմաստ եւ անհեթեթ է համարում փորձաքննության անցկացման գործով զբաղվող որոշ քննիչների աշխատանքային մեթոդները:

Փետրվարի 24-ին կայացած Գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ Գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը նշել է, որ շատ հաճախ փորձաքննության անցկացումը չափազանց երկար է տեւում, իսկ արդյունքներն են բավարարող չեն: Դա Սարգսյանի բացատրել է նրանով, որ երբեմն մասնագետների առջեւ չեն դրվում անհրաժեշտ խնդիրները, ինչ վերաբերվում է տեւական գործընթացին, ապա դա կապված է կոնկրետ դատա-հոգեբանական հանձնաժողովի սահմանափակ լիազորությունների հետ: Գլխավոր դատախազի տեղակալը առաջարկել է դիմել Առողջապահության նախարարությանը` Սյունիքում եւ Գեղարքունիքում լրացուցիչ հանձնաժողովներ ստեղծելու նպատակով:

Այդ կապակցությամբ, Աղվան Հովսեփյանը քննադատել է մի շարք քննիչներին, ովքեր մասնագիտական պոռթկման արդյուքում կարող են փորձաքննության ուղարկել մեծ քանակությամբ իրեր: Որպես օրինակ Աղվան Հովսեփյանը նշել է մի քննիչի դեպքը, ով հարց էր բարձրացրել, թե մահացած նորածինը արդյոք թմրանյութեր եւ ալկոհոլ չի օգտագործել: «Հաճախ նշանակվում են ոչ անհրաժեշտ փորձաքննություններ: Դա բյուջետային միջոցների անիմաստ վատնում է»,-շեշտել է Աղվան Հովսեփյանը: Միաժամանակ, նա համաձայնել է այն կարծիքի հետ, որ անհրաժեշտ է տեղերում փորձագիտական հանձնաժողովներ ստեղծել: «Բայց ոչ հոգեբուժական` հաշվի առնելով հարցի սպեցիֆիկությունը»,-նշել է գլխավոր դատախազը: Խոսքը սառը զենքի կիրառման փաստով փորձաքննությունների մասին է: