Փետրվարի սկզբին Սիրիայից հետ կանչված Ֆրանսիայի դեսպան Էրիկ Շեւայլեն վերադարձել է Դամասկոսի դիվանագիտական ներկայացուցչություն` Փարիզում արտաքին քաղաքական գերատեսչությունում անցկացված խորհրդակցությունից հետո:
Փետրվարի 23-ի երեկոյան նա ժամանել է Դամասկոս, հայտնում է «Իզվեստիան»:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում նաեւ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան եւ Բելգիան ետ էին կանչել իրենց դեսպաններին Սիրիայից: Նման որոշումը բացատրվում էր նրանց անվտանգության նկատառումներով:




























