Հայաստանում 2011թ. կոռոպւցիոն բնույթի հանցագործությունների համար նախապատրաստվել են 913 նյութեր, հարուցվել է 395 քրեական գործ: Այդ մասին հայտարարել է հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը` փետրվարի 24-ին, Գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում:

Համեմատության համար, 2010թ. նախապատրաստվել են 895 նյութեր, հարուցվել է 385 գործ: 2011թ. հանրապետության դատարաններում քննվել է կոռոպցիոն բնույթի 129 գործ, 109 քրեական գործերով դատապարտվել են 158 անձինք, այդ թվում 68 պաշտոնյաներ: 102 անձ դատապարտվել է, 41-ին տուգանել են, մյուսներին դատապարտել այլընտրանքային պատժի:

Գլխավոր դատախազի տեղակալը նկատել է, որ ըստ վերլուծության ավարտված գործերի թվի նվազումը պայմանավորված է հանգամանքով, որ չավարտված գործերում շատ դրվագներ կան, եւ ժամանակ է անհրաժեշտ հետաքննության համար: Մյուս ոկղմից անհրաժեշտ է հաշվի առնել համաներման փաստը: Վնասի ընդհանուր չափը կազմել է 2 մլրդ 784 մլն 783 հազար դրամ, որից 2 մլրդ 765 մլն 166 հազարը հասցվել է պետությանը:

Բացահայտված հանցագործությունների թվի աճը պայմանավորված է իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատանքով: