Թերթը գրում է, որ հանցավոր աշխարհի ներկայացուցիչների ձերբակալությունները շարունակվում են: «Հրապարակի» տեղեկություններով, օրերս ոստիկանները ձերբակալել են հանցավոր աշխարհում հայտնի Բիճ Ռուբոյին` Ռոբերտ Առաքելյանին: Նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութ, ապա խուզարկվել է բնակարանը, որտեղից նույնպես հայտնաբերվել է թմրանյութ, ինչպես նաեւ ատրճանակ: Այս գործի շրջանակներում ճշտվել է նաեւ, թե նա ումից է գնել թմրանյութը: Պարզվել է, որ նրան թմրանյութը վաճառել է Ներքին Շենգավիթում ապրող ոմն Էդիկ, ում ավտոտնակից հայտնաբերվել է մոտ մեկ կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց: Ի դեպ, ափիոնի մեկ գրամն արժե 10 դոլար: Նշենք, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները նրան բերման են ենթարկել Երեւանի նարկոլոգիական կլինիկայի մոտից: Տեղեկացնենք, որ վերոնշյալ Բիճ Ռուբոն նախկինում յոթ անգամ դատապարտված է եղել»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Հրապարակ». Ձերբակալվել է հանցավոր աշխարհում հայտնի Բիճ Ռուբոն` Ռոբերտ Առաքել
Հասանելի է
русскийՏեղադրություն


























