Թերթը գրում է, որ Գազի Հովոն` Հովհաննես Ղազարյանը, ով «ՀայՌուսգազարդ»-ի Արտաշատի մասնաճյուղի ղեկավարն էր, թերթի տեղեկություններով, ընկերական շրջապատում հետաքրքիր հայտարարություններ է արել: «Նա առավել հայտնի դարձավ Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ու նրա եղբոր` Ջոնիկ Աբրահամյանի հետ ունեցած հաճախակի, երբեմն էլ` զինված բախումներով: Մեր աղբյուրները պնդում են,որ Գազի Հովոն ափսոսանքով խոստովանել է, որ ընկել էր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյւսնի ազդեցության տակ եւ արել այն ամենը, ինչ թելադրել է Սարգսյանը: Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ Ալիկ Սարգսյանը իբր Գազի Հովոյին հանգստացրել է`ասելով. «Դու քո գործը հանգիստ արա, նախագահը տեղյակ է»: Ստացվում է` Ալիկ Սարգսյանը Գազի Հովոյի միջոցով աշխատել է Հովիկ Աբրահամյանի դեմ` նրա ազդեցությունը Արտաշատում սահմանափակելու, հնարավոր է` նաեւ քաղաքական դաշտից հեռացնելու համար:
Եթե սրան ավելացնենք, որ Սարգսյանը նաև իր ներդրումն է ունեցել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի պաշտոնանկության եւ նրա դեմ քրեական գործի հարուցման գործում, նաեւ օրերս ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի հայտարարությունները` իր դեմ հետապնդումներում նախկին ոստիկանապետի ունեցած դերի մասին, կունենանք բավական հետաքրքիր պատկեր»,- գրում է «Երկիր»-ը:




























