Քեմբրիջի համալսարանի ուսանողները բողոքում են Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Սթրոս Կանի դասախոսությունների դեմ, որը ծրագրված է մարտի 9-ին: Այդ կապակցությամբ նրանք ստորագրահավաք են սկսել: ԱՄՀ նախկին ղեկավարը հրավիրվել էր համաշխարհային տնտեսության վիճակի մասին դասախոսություն կարդալու:

Ուսանողության արհմիության ներկայացուցիչների կարծքով` Սթրոս Կանի հանդես գալու հնարավորությունը հասարակական կյանքում նրան կլեգալացնի այն ժամանակ, երբ նա ներքաշվել է հերթական սեքս սկանդալի մեջ: Դիմում-բողոքն ստորագրել է մոտ 360 մարդ, տեղեկացնում է le Figaro-ն:

Իր հերթին ուսանողական հանրության ղեկավարությունը, որը հրավիրել է Սթրոս Կանին, պնդում է, որ նա հզոր ֆիգուր է, որը բացառիկ իմացություններ ունի այդ բնագավառում:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, այս տարվա փետրվարին Սթրոս Կանը ներքաշվել էր հերթական սեքս սկանդալի մեջ, այս անգամ` հյուրանոցային «լյուսք» համարներում  մարմնավաճառների մասնակցությամբ սեքսուլ գինարբուքների մասնակցելու համար: