Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2012-ի հունվարին նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2 տոկոսով։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2012-ի հունվարին Թուրքիա է այցելել 2 667 հայաստանցի։ Նախորդ տարի հունվարին Թուրքիա էր այցելել 2 723 հայաստանցի։

Նշենք, որ 2011-ին Թուրքիա է այցելել 72 393 հայաստանցի, որը 4,5 տոկոսով ավելի էր 2010-ի համեմատությամբ։