Փետրվարի 26-ի առավոտյան Սիբիրում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Կիզիլ քաղաքից 100 կմ հեռավորության վրա:
Հաղորդվում է, որ ստորերկրյա ցնցումներն զգացվել են 4-5 րոպե շարունակ: Նախնական տվյալներով, տուժածներ չկան:
Երկրաշարժը զգացվել է նաեւ Իրկուտսկի մարզում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























