Մոսկվայի հյուսիս-արեւելյան մասում էստակադաներից մեկի վրա փետրվարի 26 -ի վաղ առավոտյան 15 ավտոմեքնաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Հաղորդվում է, որ պատահարը փաստացի հրահրել են ձյունը մաքրող մեքենաները: Բախումից մի քանի ժամ առաջ սպասարկման ծառայությունները ճանապարհի վրա քիմռեակտիվներ են շաղ տվել, որն էլ մերկասառույցի պատճառ է դարձել եւ հանգեցրել է ավտովթարի:
Հաղորդվում է, որ տարածքը մաքրված է, երթեւեկությունն էլ` վերականգնված:




























