Փետրվարի 26-ին, ժամը 07.55-ին ահազանգ է ստացվել, թե Աշոցք գյուղում այրվում է Շվեդական թաղամասի թիվ 3 բնակելի տնակը: Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.19-ին, մարվել` 09.30-ին:
Ամբողջությամբ այրված տնակում հայտնաբերվել է տանտեր` Աշոցք գյուղի բնակիչ, 1927թ. ծնված Վիկտոր Գալստյանի այրված դին:




























