Կանադայում երկաթուղային վթարի զոհ են դարձել երեք մարդ, եւս 46 մարդ տուժել են: Նրանցից երեքը լուրջ վնասվածքներ են ստացել, մնացածը` թեթեւ վնասվածքներ:
Մի քանի մարդիկ վթարից հետո փակված են մնացել վագոններում, եւ փրկարարներն ստիպված են եղել հատուկ սարքավորումների միջոցով նրանց դուրս բերել: գնացքում եղել է ընդամեն 75 մարդ:
Ինչպես հայտնում է կանադական ոստիկանությունը, վթարը տեղի է ունեցել փետրվարի 26-ին` տեղական ժամանակով մոտավորապես 15:30-ին: Գծերից դուրս է եկել Via Rail ընկերության գնացքը, որը Նիագարա-Ֆոլս քաղաքից ուղեւորվում էր դեպի Տորոնտո, հայտնում է utro.ru-ն: Գծերից դուրս են եկել առնվազն երկու վագոն:



























