Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան Լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում: Նրանք սկսել են փետրվարի 27-ին, իսկ զորավարժությունների վերջին փուլը կավարտվի ապրիլի 30-ին:

Key Resolve անվանումով զորավարժություններում մշակվում են ռազմածովային, ցամաքային եւ ռազմաօդային զինված ուժերի համատեղ գործողությունները: 

ԿԺԴՀ-ն, ըստ սովորության, սպառնում է պատասխան քայլերով այն դեպքում, եթե զորավարժություններն իր համար վտանգ ներկայացնեն: 

Նախորդ շաբաթ Հյուսիսային Կորեայի պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ նման զորավարժությունների անցկացման որոշումը համարում է  «պատերազմի ոչ պաշտոնական հայտարարություն», հայտնում է  «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանը: