Աֆղանստանի արեւելքում գտնվող  Ջելալաբադի օդանավակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթել է օդանավակայանի մուտքի մոտ կայանած պայթուցիկներով լի մեքենան:

Ահաբեկչության արդյունքում մարդիկ են զոհվել, ոստիկանությունը նրանց թիվը դեռեւս չի հաղորդում:  Ըստ AFP-ի տեղեկության` երկու մարդ է զոհվել:

Ջելալաբադի օդանավակայանն Աֆղանստանի խոշոր տրանսպորտային հանգույցն է, որտեղ ժամանում են քաղաքացիական ինքնաթիռներ, ինչպես նաեւ ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, որոնք համալրում են Աֆղանստանում անվտանգության միջազգային համագործակցության զորքերը, հաղորդում է «Լուրերի ռուսական ծառայությունը»: