Հայաստանում փետրվարի 27-ի` ժամը 08.00-ի դրությամբ` միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթեւեկելի են:

Ինչպես NEWS.am –ին հայտնեցին  Տրանսպորտի եւ կապի նախարարությունից, փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Ինչպես հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բաց է Սելիմի լեռնանցքը: