Դաղստանի անտառում հայտաբերվել են գազանաբար սպանված հինգ տղամարդու մարմիններ: Նրանց կապել են փշալարով եւ կրակել ինքնաձիգներից:

Ոստիկանությունում հայտնել են, որ սպանվածները որսորդներ են եղել:

Լույսը բացվելուն զուգահեռ քննիչներն սկսել են դեպքի վայրի մանրամասն զննումը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Դեպքի վայրում աշխատում են պայթյունագետները, քանի որ հավանականություն կա, որ սպանվածների մարմիններն ականապատված են: