Տուվայում փետրվարի 27-ին թվով երրորդ ուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել. դրա ուժգնությունը 5,2 բալ է եղել: Ըստ սեյսմոլոգների`տեղական ժամանակով 10.54-ին (06.54` երեւանյան ժամանակով) տեղի ունեցած երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է Կիզիլից 130 կմ արեւելք:
Հիշեցնենք, որ վերջին երկու ամսվա ընթացքում Տուվայում երկրորդ ուժգին երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 26-ին. հիպոկենտրոնը գտնվել է Կիզիլից ոչ հեռու, ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Մեկ օրվա ընթացքում Տուվայում տեղի են ունեցել ավելի քան 20 ստորգետնյա ցնցումներ, որոնց ուժգնությունը գերազանցում է 3,8 բալը:
Կառավարությունը պատրաստվում է հաստատել տարածաշրջանում երկրաշարժերի պատճառով արտակարգ դրություն մտցնելու որոշումը: ճանապարհատրանսպորտային համակարգի եւ կապի նախարարությանը հանձնարարված է ապահովել բնակավայրերի հետ անխափան կապ եւ Կիզիլի օդանավակայանը նախապատրաստել Ռուսաստանի ԱԻՆ-ի փրկարարական ինքնաթիռների հավանական ժամանմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Առաջին ուժգին երկրաշարժը Տուվայում տեղի էր ունեցել դեկտեմբերի 27-ին: Հիպոկենտրոնը գտնվել էր Տուվայի Քաահեմսյան շրջանում` Կիզիլից 100 կմ արեւելք: Ուժգնությունը կազմել էր 6,7 բալ, հիպոկենտրոնում հաճախականությունը` 8-9 բալ` ըստ MSK-64-ի սանդղակի:


























