Ջալալաբադի օդանավակայանում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 6 մարդ, եւս 7-ը վիրավորվել է: Այսպիսի տվյալներ է ներկայացնում «Վեդոմոստին»` վկայակոչելով AFP-ը: Ավելի վաղ նշվում էր երկու զոհի մասին: Ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբները:

Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 27-ի առավոտյան, պայթել է օդանավակայանի մուտքի մոտ կայանված ավտոմեքենան: ՆԱՏՕ-ի զոհերի մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում: Նախնական տվյալներով, ռազմական օբյեկտները չեն տուժել:

Նշենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել ամերիկացի զինվորականների կողմից Ղուրան այրելու դեմ տարերային բողոքի ակցիաներից մի քանի օր անց: Զանգվածային անկարգությունների վերածված այդ բողոքի ակցիաների հետեւանքով արդեն 30 մարդ է մահացել: