Սվերդլովյան շրջանում ձերբակալել են ադրբեջանցու, որի մոտ 22 կգ հաշիշ եւ հրազեն է գտնվել: Այս մասին հայտնում է շրջանի ԱԴԾՎ-ի մամլո ծառայությունը:
Ըստ հաղորդման` սեփական տան զննման ընթացքում, որտեղ ապրել է Բայրամ Մամադովը, հայտնաբերվել են հատուկ պատրաստված գաղտնարաններ, որտեղ թաքցված են եղել ընդհանուր առմամբ 22 կգ զանգվածով հաշիշի փաթեթներ:
Գաղտնարաններից մեկում հայտնաբերվել է նաեւ «Սայգա-ՄԳ» հրազեն` ջնջված համարներով եւ յոթ փամփուշտներով:
Մամադովի դեմ քրեական գործ է հարուցվել «Ապօրինի արտադրանք, թմրանյութերի, հոգեմետ դեղերի կամ նմանատիպ նյութերի վաճառք կամ փոխանցում» հոդվածով: Տվյալ հոդվածը նախատեսում է մինչեւ 20 տարվա ազատազրկում: Հրազենի փորձաքննությունից հետո Մամադովին կարող են եւս մեկ մեղադրանք առաջադրել «զենքի ապօրինի ձեռքբերման, վաճառքի, փոխանցման, պահպանման, տեղափոխման կամ կրելու» համար:
Դատարանի որոշմամբ Մամադովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտնում է Ուրալյան շրջանի «ՌԻԱ Նովոստին»:




























