Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհի 1-ին կմ-ին, փետրվարի 26-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Լեքսուս RX-300» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Օպել-Վեկտրա»-ի երեք ուղեւորները եւ «Լեքսուս RX-300»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























