Ռուսաստանը ողջունում է Սիրիայում նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն: Դա վերջ կդնի գործող կուսակցության մենիշխանությանը եւ կդառնա առաջընթաց քայլ ժողովրդավարության հետագա կայացման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը Մյանմիի իր գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես կարծում եմ, որ ճիշտ են նրանք, ովքեր դրա մեջ առաջընթաց քայլ են տեսնում դեպի ժողովրդավարություն: Քաղաքական համակարգում մեկ կուսակցության մենիշխանության կարգավիճակի դադարեցումն արդեն ողջունելի է», - ասել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:




























